-
02.03.2020|
08:08
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իրեն չխանգարել Իդլիբում ու չխոչընդոտել թուրք զինվորականների գործողություններին Բաշար Ասադի ուժերի դեմ: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան բացել է ԵՄ-ի հետ սահմանը Սիրիայի փախստականների առաջ:
-
01.03.2020|
21:50
Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
-
01.03.2020|
21:49
Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
-
01.03.2020|
21:48
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 593-ից հասել է 978-ի, հիվանդությունից մահացածներինը՝ 54-ի՝ հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
-
01.03.2020|
21:45
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ մի քանի պաշտոնական միջոցառումներ էր չեղարկել վատ ինքնազգացողության պատճառով, կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա ելույթն է ունեցել:
-
01.03.2020|
21:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր գիշերել Ծաղկաձորում։
«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կգիշերենք հյուրանոցներից որևէ մեկում», - Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
-
01.03.2020|
21:43
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում գտնվում է հսկողության տակ, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
01.03.2020|
21:42
Փռշտոցի կամ հազի ժամանակ արտանետված կաթիլները՝ հիվանդի բերանից թռչում են ոչ ավելի, քան 1 մետր հեռավորության վրա, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության մեջ:
-
01.03.2020|
21:41
Սխտորն առողջության համար օգտակար է, ունի որոշակի հակամանրէային հատկություններ: Այնուամենայնիվ, ներկայիս բռնկման ընթացքում սխտորի օգտագործման արդյունավետության վերաբերյալ որևէ վկայություն չի ստացվել՝ որպես նոր կորոնավիրուսով վարակի կանխարգելման միջոց՝ ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:
-
01.03.2020|
21:40
Առարկաներին, ներառյալ՝ մետաղադրամներին, թղթադրամներին կամ բանկային քարտերին դիպչելու պատճառով նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվելու ռիսկը շատ ցածր է, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ: